Surhandak.info

Վանաձորում հակատանկային ական է հայտնաբերվել

lorinews.com Այսօր՝դեկտեմբերի 9-ին, Վանաձոր քաղաքի կենտրոնում ականանման իր է հայտնվել:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռու թղթակիցը, ժամը 16:40-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում ստացվել է ահազանգ, որ Բաթումիի 15 շենքի մոտակայքում  ականանման առարկա է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ ոստիկաններ: Նշված վայրում հայտնաբերվել է  ուսումնական հակատանկային ական՝ ջարդված վիճակում:

Մեղվաբուծության առումով 2012-ը վատ տարի էր. մեղվաբույծ

tert.am Հայաստանում այս տարի մեղվաբուծության առումով վատ տարի էր, պատճառը՝ բնակլիմայական պայմաններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը:
«Մարտ ամսին շոգ արեց, հետո անձրևներ եղան, իսկ մեղուների բերքատվությունը շատ կարճ է տևում: Գալիս են Ֆրանսիայից մեղր են ուզում լավ էլ թանկ գներով, վերջերս էլ արաբական երկրներից եկան: Բայց չենք կարող տալ, քանի որ մեր ազգին նոյնիսկ չի հերիքում»,- ասաց Թելման Նազարյանը:
Մեղվաբույծը նշեց, որ այս պահին Հայաստանում կա 200 հազ. մեղվաընտանիք, որոնք ամեն տարի տալիս են մինչև հազար տոննա մեղր, այս տարի մոտավոր հաշվարկներով 50-100 տոննա է կազմել:
Թելման Նազարյանն անդրադարձավ նաև մեղվամթերքին և ընդգծեց, որ մեղվաբուծությունը պետության աջակցության կարիքը ունի, որի շնորհիվ հնարավոր կլինի արտադրել մեծ քանակությամբ մեղվափոշի, մեղվակաթ, մեղվաթույն և այլն:
«Եթե Աստված տալիս է մի հիվանդություն, տալիս է նաև դրա բուժման միջոցները: Շատ հիվանդություններ այսօր կարելի է բուժել մեղվամթերքի միջոցով: Դրանցով կարելի է բուժել սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցքներ և այլն:
Ներկայումս դրանք Հայաստանում արտադրվում են, բայց քիչ քանակությամբ»,- ասաց նա:
ՀԿ-ի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում արտադրվող մեղրը տարբերվում է ամբողջ աշխարհում իր բազմածաղկային լինելով և նրանով, որ մեղուները նեկտար են հավաքում այնպիսի խոտաբույսերից, որոնք չեն աճում այլ երկրներում:

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

news.am Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: «Transparency International» կազմակերպության կազմած ցուցակում Հայաստանն այս տարի 105-րդ տեղում է եւ 34-րդը կոռուպցիայի ընկալման համաթվով: Անցած տարի Հայաստանն զբաղեցնում էր 129 –րդ տեղը. որպես առավել կոռումպցաված ոլորտներ  նշվում են կրթությունը, ոստիկանությունը եւ դատական համակարգը:

կարդալ ավելին »