Մայիսի 30-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա է եղել վարչապետը, տիկնոջ` Գոհար Սարգսյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:
Համերգի մասնակիցները իրենց բարձր գնահատականն են տվել համույթի գործունեության վերաբերյալ, իսկ համույթի անդամները հուսով են, որ մոտ ապագայում քաղաքային կարգավիճակից “Հորովելը” կրկին կվերականգնվի պետական համույթի կարգավիճակում:
Նշենք, որ համերգը անցկացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:
(далее…)
Վարչապետը ներկա է գտնվել «Հորովել» անսամբլի համերգին
31/05/2011 Համաներման հիմնական շարժառիթը ՀԱԿ-ի պահանջի կատարումն էր. Գագիկ Ջհանգիրյան
31/05/2011
tert.am Համաներման հիմնական շարժառիթը Հայ ազգային կոնգրեսի թվով երրորդ` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջի կատարումն էր: «Կապիտալ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Նա պարզաբանել է, որ եթե շարժառիթը լիներ Հայաստանի Հանրապետության 20-ամյակը, ապա համաներման քայլը կնախորդեր սեպտեմբերի 21-ին, ոչ թե մայիսի 28-ին:
(далее…)
Հունիսի 1-ին Արեգակի մասնակի խավարում կնկատվի
31/05/2011
news.am Հունիսի 1-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը։ NEWS.am-ին այս մասին տեղեկացրեցից Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից:
(далее…)

բաժին