Վանաձորի թիվ 22 դպրոցը ուսումնական նոր տարում աշակերտներին ներկայանում է եվրոպական տեսքով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Նոր ուսումնական տարվա նախօրեին վարչապետը Վանաձորում ներկա է եղել «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում վերակառուցված Ստեփան Զորյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Տիգրան Սարգսյանը շրջել է ուսումնական հաստատությունում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին:
Ստեփան Զորյանի անվան դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 192-ի, սակայն այն հնարավորություն ունի ընդունելու 360 աշակերտ: Դպրոցի վերակառուցման նպատակով ներդրվել է 467 մլն դրամ: Ուսումնական հաստատությունն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր: Այն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով դպրոցի աշակերտներին՝ կրթական հաստատության բացման և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ դպրոցաշինությունը եղել և մնում է կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում. «Ձգտելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր երեխաները մշտապես կրթություն ստանան նման լավ պայմաններ ունեցող դպրոցներում», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Տիմոշենկոն դատավորին խավարասերներով բանտախուց է «մաղթել»

tert.am Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Ռոդին Կիրեևին մեղադրել է իր գործի նյութերը «սարքելու մեջ», ինչպես նաև նրան խավարասերներով բանտախուց «մաղթել»։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, դատավորը չի բավարարել գործի նյութերին միջազգային աուիդորական ErnstYoung ընկերության եզրակացությունը կցելու Տիմոշենկոյի միջնորդությունը։ Հաղորդվում է, որ այդ եզրակացությունը տեղեկություն է պարունակում առ այն, որ Տիմոշենկոյի գործողությունները 2009թ. ուկրաինական «Նավթոգազ» ընկերությանը վնաս չեն հասցրել։
(далее…)

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ` Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի ֆինանսավորման հարցով

news.am Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Իրանի հետ` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ֆինանսավորման հետ կապված:
(далее…)