Վարչապետը Լոռիում ուսումնասիրել է Վանաձորում կառուցվելիք նոր հիվանդանոցի տարածքը

news.am Աշխատանքային այցով, այսօր` ապրիլի 30-ին, Լոռիի մարզ է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը. այցի նպատակը մարզում առաջիկայում կառուցվող բարձրակարգ հիվանդանոցային համալիրի շենքի տարածքի ուսումնասիրությունն է եղել: Ներկա են եղել նաեւ ֆինանսների նախարարը եւ առողջապահության փոխնախարարը: Լոռիի մարզպետի, Վանաձորի քաղաքապետի եւ Վանաձորի բժշկական համալիրի տնօրենի հետ միասին նրանք նայել են տարածքը, այնուհետ շրջայց կատարել Վանաձորի բժշկական կենտրոնի ներկայիս շենքում:
(далее…)

Ամերիկյան 4.5 մլն դոլարի չափով դեղորայքի նվիրատվությունը ժամանում է Հայաստան

news.am Ամերիկայի կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում, ապրիլի 27-ին, Հայաստան է ժամանել դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն դոլար:
(далее…)

Նեպալում ահաբեկչությանը զոհ է գնացել 4 մարդ

news.am Նեպալի հարավ-արեւելքում գտնվող Ջանակպուր քաղաքում հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 30 մարդ: Նշվում է, որ մեկ մարդ մահացել է տեղում, եւս երեքը` հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
(далее…)