Վարդավառ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը: Այն անվանվում է այլակերպության տոն, կամ վարդավառ: Կատարվում է Զատիկից 14 շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը, այսինքն ունի 35 օրվա շարժականություն և տոնվում է հունիսի 28-ից օգոստոսի մեկը ընկած ժամանակահատվածում: Ավետարանում պատմվում է Հիսուսի պայծառակերպության մասին իր երեք առաքյալների` Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի ներկայությամբ, երբ աղոթքի պահին Թաբոր լեռան վրա Նա հանկարծ հրաշալի մի տեսիլք է ունենում. այլակերպության տեսիլք: Սա հանդիսանում է Քրիստոսի աստվածության երևման մի ձև: Հիսուսի պայծառակերպությունը Նրա Աստվածային լուսեղեն Հոգու հայտնությունն էր:
(далее…)

Աշխարհի գավաթ-2014. Հայաստանն առաջին անգամ կհանդիպի Իտալիայի հետ

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացավ աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կարող են հայտնվել Եվրոպայի 53 երկրներից միայն 13-ը: Ընտրական 9 խմբերի հաղթողները միանգամից կնվաճեն ուղագիր, իսկ 2-րդ տեղում հայտնված լավագույն 8 հավաքականները փլեյ-օֆֆում կպայքարեն մնացած 4 ուղեգրերի համար:
(далее…)

Ի՞նչ ուղղությամբ է զարգանում հայկական մեքենաշինությունը

2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանում 11.8 անգամ ավելացել է պոմպերի արտադրությունը (արտադրվել է 447 հատ պոմպ): Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պոմպերի արտադրության աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ու ձկնաբուծության համար մեծ նշանակություն ունեցող խորքային պոմպերի նկատմամբ պահանջարկի աճով:
(далее…)