Լոռեցիները գումար չունեն գազ անցկացնեն

lragir.am Լոռու մարզի Փամբակ գյուղը գազաֆիկացվել է մոտ 2 տարի առաջ, սակայն մինչ օրս գյուղում բնական գազից օգտվող ընտանիքները թվով 20-ն են, մնացած համայնքաբնակները, ըստ գյուղապետ Սամսոն Ուլիխանյանի, համապատասխան գումարներ չունեն` ընդհանուր գազի խողովակից բնական գազը մինչև տներ հասցնելու համար, ու ստիպված են ցուրտ ձմռանը դիմակայել վառելափայտի ու չոր աթարի միջոցով: Ըստ համայնքապետի, մոտ 100 հազարական դրամ է հարկավոր յուրաքանչյուր ընտանիքի` տունը գազաֆիկացնելու համար, մինչդեռ գյուղացիների համար սա բավական լուրջ գումար է համարվում:
(далее…)

Բողոքի խոշոր ակցիա Երևանում

tert.am Այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան ժամը 9-ից Սևանի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ 3000 աշխատակիցներ բողոքի ակցիան են կազմակերպվել կապված տոնավաճառի հարևանությամբ կառուցվելիք շինության հետ: Ինչպես Tert.am–ին բողոքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ մասնակիցները պատի վրայից պոկեցին կառուցապատողի կողմից տեղադրված ցուցանակը։ Շինարարության թույտվությունը տրվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Այս պահին բողոքող քաղաքացիների թիվն ավելանում է:
(далее…)

Բաղդադում պայթյուններից 16 մարդ է զոհվել

news.am Բաղդադում պայթյունների շարքի հետեւանքով 16 մարդ է զոհվել: Նման ճշտված տվյալներ է ներկայացրել AFP-ն: Եվս 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
(далее…)