ԼՈՌԻՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԱՏԿՈՒՄ

lorinews.com Լոռու մարզի Լորուտ համայնքում նոյեմբերի 28-ին նկատվել է «խոզերի աֆրիկյան ժանտախտ» հիվանդություն: Գյուղում գրանցված է 450 խոզ, որոնք թեպետ չեն սատկել, սակայն 2 խոզ հարկադիր մորթի է ենթարկվել: Լորուտի բնակիչ Հրաչիկ Բախչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր 6 խոզերից 2-ին հարկադիր մորթի է ենթարկել, երբ նկատել է, որ նրանք հրաժարվում են կերից:
«Տեսանք, որ կեր չեն ուտում, հիվանդ են, ստիպված մորթեցինք»,- պատմեց  զրուցակիցս՝ հավելելով,  որ ինքը չի կարող հաստատ ասել, թե հիվանդությունն աֆրիկյան ժանտախտ է, բայց միեւնույն ժամանակ չի էլ բացառում հիվանդության առկայությունը: Հարկադիր մորթված երկու խոզերը մոտ 300 հազար դրամի վնաս են պատճառել նրան:
(далее…)

Սպառողներին մատակարարվող մեկ խմ բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ- ից ցածր

news.am Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խմ բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ-ից ցածր:
(далее…)

Մեծ Բրիտանիայում պետական ծառայողները զանգվածային բողոքի ակցիա կանցկացնեն

tert.am Մեծ Բրիտանիայում պետական ծառայողներն այսօր զանգվածային բողոքի ակցիա կանցկացնեն (սպասվում է, որ այն դառնալու է վերջին 10 տարվա ընթացքում պետական ծառայողների ամենազանգվածային բողոքի ակցիան): Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, սպասվում է, որ ակցիային մոտ 2 մլն մարդ է մասնակցելու:
(далее…)