Վանաձորի բազմաբնակարան շենքերում ավելացել են կրծողները. Վանաձորի քաղաքապետ

lorinews.com Վանաձորի բազմաբնակարան շենքերում ավելացել են կրծողները: Այս մասին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքի կենցաղային եւ սանիտարական մաքրության խնդրին:

«Շատ մտահոգիչ է բարձրահարկ շենքերի աղբամուղերում եւ աղբախցիկներում մեծաքանակ կրծողների առկայության փաստը»,-ասել է նա: Քաղաքապետը հանձնարարել է  համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետին Սամվել Դարբինյանը հանձանարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ինչպես աղբարկղերի շրջակայքին, այնպես էլ սառցակալած մայթերին ու բարձրահարկերի աղբատարերին:
Տեղեկացվել է, որ անցած շաբաթ վնասազերծվել է 23 թափառող կենդանի: Կատարվել են գիշերային լուսավորության վերականգնման աշխատանքներ մի շարք փողոցներում: Մասնավորապես՝ Տավրոս թաղամասի Լեռնային փողոցում տեղադրվել է 9 լուսատու, աշխատանքներ են տարվել Լոռվա հրապարակում, Լոռվա էստակադայում տեղադրվել է 13 լուսատու, 3 անգամ կատարվել է լուսացույցերի սպասարկում:

Ինչպե՞ս հակազդել վերաքննիչ դատարանի`ապահովագրական պահանջների դեմ ուղղված որոշմանը

tert.am Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:
(далее…)

Երկիր մոլորակին 2040-ին սպառնում է բախում խոշոր աստերոիդի հետ

news.am 2040-ին խոշոր աստերոիդն այնքան մոտ կլինի Երկրին, որ կա բախման հավանականություն: Մասնագետները այնքան են անհանգստացել հարցի առթիվ, որ այն ներառվել է ՄԱԿ-ի տիեզերական տարածության խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի Գիտատեխնիկական ենթահանձնաժողովի 49-րդ նստաշրջանի օրակարգում, որը անց է կացվում Վիեննայում:
(далее…)