Վանաձորում նախատեսվում է նոր շենք կառուցել` աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար

lorinews.com Լոռու մարզկենտրոն Վանաձորում այս տարի նախատեսվում է նոր շենք կառուցել` աղետի հետևանքով անօթևան մնացած մի քանի ընտանիքների համար:
(далее…)

Վերջին օրերին սիրիահայերի մոտ ընկճվածություն է նկատվում. Սուրեն Մանուկյան

tert.am Արաբագետ Սուրեն Մանուկյանն, ով շարունակ հետևում է Սիրիայում, իսկ վերջին շաբաթներին նաև Հալեպ քաղաքում ծավալվող իրադարձություններին, ուր կա մեծաքանակ հայկական համայնք, նկատում է, որ սիրիահայերի մոտ վերջին մի քանի օրերին կա ընկճվածություն:
«Առաջ, երբ տեղի հայերը խոսում էին, նշում էին, թե ամեն ինչ նորմալ է, մի հավատացեք լուրերին, բայց վերջին երկու շաբաթն ընկճված են և նրանց ընկճվածությունն այն աստիճանի է հասել, որ հայերը կասկածում են Սիրիայի իշխանությունների գործողություններին, որ չեն կարողանա իրավիճակը վերահսկել»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սուրեն Մանուկյանը:
Արաբագետը նշեց, թե Հալեպում անիշխանություն է, ինչի արդյունքում ձևավորվել են բանդաներ, որոնք էլ տարբեր հարձակումներ են գործում:
«Իսկ հայերը, որ հարուստ են ու բարեկեցիկ են ապրում՝ նման հարձակումների թիրախ են դառնում»,-ասաց նա:
Սուրեն Մանուկյանի խոսքով՝ Հայաստանն ամեն օր պարտավոր է անդրադառնալ այս խնդրին, պատվիրակություններ ուղարկել Սիրիա, որպեսզի հայ համայնքը զգա, որ հայրենիքն իր թիկունքում է:
«Տեղի հայությունը միշտ ընդգծում է, որ ինքն առավելություն ունի, քանի որ հայրենիք ունի»,- ասաց նա և ավելացրեց, որ այս պարագայում կարևոր է, որ Սիրիայում հայկական դեսպանատունը շարունակում է գործել, ինչն, ըստ նրա, համայնքին վստահություն է ներշնչում: Մանուկյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Սիրիայում այս օրերին հատուկենտ դեսպանատներ են աշխատում:
Արաբագետը նկատում է, թե սիրահարների հարցում մտավախություն կա, որ համայնքը կլքի Սիրիան ու կհաստատվի Հայաստանում, ինչը նրա վերլուծությամբ, այնքան էլ տրամաբանական չէ:
(далее…)

Ստրադիվարիուսի կորած 2,5 միլիոն դոլար արժեքով ջութակը բերել են գտնված իրերի բյուրո

news.am Երաժիշտը Ստրադիվարիուսի ձեռքով պատրաստած 2,5 միլիոն դոլարանոց ջութակը հուլիսի 26-ին թողել էր գնացքում` իջնելով  շվեյցարական Բեռն քաղաքի կայարանում: Մի քանի օր անց ջութակը բերել են գտնված իրերի բյուրո:
(далее…)